ԱԳՆ ղեկավարն անհրաժեշտ չի համարում մեկնաբանել Դաշնակցության պահանջը՝ իր հրաժակականի վերաբերյալ

20.07.2009, 17:43
ԱԳՆ ղեկավարն անհրաժեշտ չի համարում մեկնաբանել Դաշնակցության պահանջը՝ իր հրաժակականի վերաբերյալ
ԱԳՆ ղեկավարն անհրաժեշտ չի համարում մեկնաբանել Դաշնակցության պահանջը՝ իր հրաժակականի վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանն անհրաժեշտ չի համարում մեկնաբանել Դաշնակցության պահանջը՝ իր հրաժակականի վերաբերյալ։

«Եթե մենք չենք մեկնաբանել տվյալ հայտարարությունն առայսօր, նշանակում է, համարում ենք, որ այն մեկնաբանության կարիք չունի»,- երկուշաբթի լրագրողներին ասաց նախարարը։

Ինչպես նշեց Հայաստանի ԱԳՆ ղեկավարը, վերջերս բարձրացած աղմուկն ու իրարանցումը ղարաբաղյան հարցի շուրջ անհիմն են և բացատրվում են «կամ որոշակի միամտությամբ, կամ ջուրը պղտորելով և պղտոր ջրում ձուկ որսալով»։

«Չեմ կարծում, թե շահարկումներն ազգային նշանակություն ունեցող ղարաբաղյան հարցի շուրջ որևէ մեկի պատիվ են բերում»,- ասաց Նալբանդյանը։

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը պահանջում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը։ Ինչպես կարծում են ՀՅԴ-ում, Հայաստանի և Ղարաբաղի շուրջ կատարվող իրադարձությունները շատ վտանգավոր միտումներ են պարունակում ազգային պետական շահերի համատեքստում։

«Այսօր մենք պարտավոր ենք վերագնահատել և վերանայել Հայաստանի արտաքին քաղաքականությունը և նոր էջ բացել, քանի դեռ այդպիսի հնարավորություն կա։ Արտաքին քաղաքականությունում առաջացած բացասական հետևանքների վերացման և ազգային պետական ուղղվածության համար ՀՅԴ-ը պահանջում է ոլորտի անմիջական պատասխանատուի՝ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը»,- ասվում է Դաշնակցության հայտարարությունում։ -0-