Հայաստանի ընդդիմությունը ոստիկանությանը մեղադրում է սադրանքների մեջ՝ իր ակտիվիստների գործունեությունը չեզոքացման համար

06.07.2009, 18:10
Հայաստանի ընդդիմությունը ոստիկանությանը մեղադրում է սադրանքների մեջ՝ իր ակտիվիստների գործունեությունը չեզոքացման համար

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը ոստիկանությանը մեղադրում է սադրանքներ կազմակերպելու մեջ՝ իր ակտիվիստների գործունեությունը չեզոքացնելու նպատակով։  

Ինչպես երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը, «Ոստիկանությունը տարբեր միջադեպեր է կազմակերպում իրավապահ մարմինների և ընդդիմության ներկայացուցիչների միջև»։

Զուրաբյանը մասնավորապես հիշեցրեց ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի կալանավորման մասին՝ հուլիսի 1-ի ընդհարմանը մասնակցելու մեղադրանքով։

Հուլիսի 2-ին Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որ նախօրեին ՀՀ ոստիկանության մի քանի աշխատակից Երևանի կենտրոնական փողոցներից մեկում նկատել են շուրջ 60 վիճաբանող քաղաքացու: Մոտենալով նրանց` ցույց են տվել ծառայողական վկայականները և պահանջել, որ դադարեցնեն վիճաբանությունը, սակայն հավաքվածները տեղեկանալով, որ նրանք ոստիկանության ծառայողներ են, հարձակվել են վերջինների վրա, փայտե մահակներով, ձեռքերով ու ոտքերով ծեծի ենթարկել նրանց:

Հաղորդագրության համաձայն՝ ոստիկանները փորձել են բերման ենթարկել միջադեպի առավել ակտիվ մասնակիցներին, ինչը նրանց չի հաջողվել, և դիմադրություն ցույց տվող քաղաքացիները դիմել են փախուստի:

Միջադեպի ընթացքում ոստիկանության ծառայողները վնասվածքներ են ստացել, իսկ մեկը անգիտակից վիճակում տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Զուրաբյանի խոսքերով՝ իրականում լուրջ մարմնական վնասվածքներ ստացել են հենց թերթիկներ բաժանող երիտասարդները, բայց այս մասին ոստիկանությունը լռում է։ -0-