Հունաստանի ԱԳՆ ղեկավարը կայցելի Հայաստան հուլիսի սկզբին
26.06.2009,
18:45
Հունաստանի ԱԳՆ ղեկավարը կայցելի Հայաստան հուլիսի սկզբին
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 2-3-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով երկօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյանիսը:
«Այցի ընթացքում նախատեսվում են Հունաստանի արտգործնախարարի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ»,- ասվում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ծրագրված է նաև արտգործնախարարների համատեղ ասուլիսը:-0-