ՀՀ պետական բուհեր ընդունելության դիմում-հայտեր ներկայացնելու ժամկետը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ը

24.06.2009, 15:51
ՀՀ պետական բուհեր ընդունելության դիմում-հայտեր ներկայացնելու ժամկետը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ը

Հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշման համաձայն՝ ՀՀ պետական բուհեր ընդունելության դիմում-հայտեր ներկայացնելու ժամկետը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ը:

Ավելի վաղ ժամկետը սահմանված էր մինչև հունիսի 1-ը:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից, դիմում-հայտ ներկայացնելու հնարավորություն կընձեռվի նրանց, ովքեր այդ մասին դիմում են ներկայացրել ՀՀ ԿԳ նախարարություն։

Հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ՝ մինչև հունիսի 1-ը ընդունված դիմում-հայտերի փոփոխություն չի կատարվելու:-0-