Կալինինգրադի մարզի նահանգապետը հունիսի 17-21-ին կայցելի Երևան

16.06.2009, 20:02
Կալինինգրադի մարզի նահանգապետը հունիսի 17-21-ին կայցելի Երևան
Կալինինգրադի մարզի նահանգապետը հունիսի 17-21-ին կայցելի Երևան

Կալինինգրադի նահանգի պատվիրակությունը՝ Կալինինգրադի նահանգապետ Գեորգի Բոոսի գլխավորությամբ, հունիսի 17-21-ը կգտնվի Հայաստանում, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն՝ այցի նպատակը ՌԴ Կալինինգրադի մարզի շնորհանդեսն է, որը կկայանա հունիսի 18-ին Երևանում՝ Մոսկվայի տանը:  

Այցի ընթացքում հայկական մայրաքաղաքում ծրագրված են նահանգապետ Բոոսի մի շարք հանդիպումները ՀՀ պաշտոնատար անձանց, հասարակայնության ներկայացուցիչների, ռուս հայրենակիցների հետ, ինչպես նաև նահանգապետի ելույթը Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ուսանողների առջև:  

Պաշտոնական ծրագրից բացի ծրագրված են նաև տարբեր միջոցառումներ Կալինինգրադի մարզի գործարար, հասարակական ու կրթական շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ, այդ թվում՝ ռուս և հայ գործարարների հանդիպումներ, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի և Կանտի անվ. Ռուսական պետական համալսարանի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրում, ՌՊՀ և ՌՀՀ ՈՒՀԱ ուսանողական թիմերի հանդիպում: -0-