ՀՀ վարչապետը հետագա համագործակցության հնարավորություններն ու հեռանկարներն է քննարկել ՄՖԿ ներկայացուցիչների հետ

10.06.2009, 18:32
ՀՀ վարչապետը հետագա համագործակցության հնարավորություններն ու հեռանկարներն է քննարկել ՄՖԿ ներկայացուցիչների հետ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի տնօրեն տիկին Սնեժանա Ստոյլջկովիչին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՄՖԿ-ի Հայաստանի և Վրաստանի գրասենյակի  ղեկավար Թոմաս Լյուբեկը, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից:

«Տիկին Սնեժանա Ստոյլջկովիչը ներկայացրել է կորպորացիայի կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային, հետազոտական և խորհրդատվական ծրագրերը: Քննարկվել են համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի  պայմաններում ՄՖԿ-ի  հետ  Հայաստանի  հետագա համագործակցության  հնարավորություններն ու  հեռանկարները»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ կառավարությունը կաջակցի միջազգային ֆինանսական կորպորացիայի ծրագրերի իրականացմանը և հույս հայտնել, որ ՄՖԿ-ի կողմից իրականացվող նախագծերը համահունչ կլինեն կառավարության երկարաժամկետ ծրագրերին և գերակա ուղղություններին:-0-