Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտներում սոցիալական գործընկերության ծրագիրն է մեկնարկել Հայաստանում

10.06.2009, 14:07
Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտներում սոցիալական գործընկերության ծրագիրն է մեկնարկել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտներում սոցիալական գործընկերության ծրագիրն է մեկնարկել  Հայաստանում չորեքշաբթի պետական մակարդակում։

«Երկամյա պլանավորումից  հետո հայաստանյան բոլոր ուսումնարաններում և քոլեջներում ներդրվել է երկկողմանի սոցիալական երկխոսության նոր մոդել մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող անձանց, ինչպես նաև գործատուների և արհմիությունների ներկայացուցիչների համախմբման ճանապարհով»,- ասաց ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը։

ՀՀ ԿԳ նախարարության և Եվրամիության աջակցությամբ իրականացված ծրագրի մեկնարկը տրվեց ՀՀ կրթության և գիտության նախարարության ու ԵՄ Կրթության եվրոպական հիմնադրամի համագործակցության շրջանակներում կազմակերպած միջազգային սեմինարի ընթացքում։

Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում սոցիալական գործընկերության նպատակն է զարգացնել երկխոսությունը կրթության և աշխատաշուկայի միջև։

«Մենք բարձր որակավորում ունեցող աշխատողների աճող պահանջարկ ունենք տնտեսության նոր զարգացող հատվածներում, և մեզ անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ ապահովել աշխատաշուկայի կարիքները»,- հայտարարեց փոխնախարար Արա Ավետիսյանը։

Նա նշեց, որ իրավիճակը կարելի է բարելավել բոլոր կողմերի միջև միայն բաց և ակտիվ երկխոսության միջոցով։

Ավետիսյանի խոսքով՝ ծրագրի շրջանակներում տեղական մակարդակում բոլոր պետական մասնագիտացված քոլեջները կկատարելագործվեն և կունենան իրենց սեփական եռակողմ կառավարման խորհուրդները:

Ձեռնարկությունների կառավարման խորհուրդների հնարավորությունների բարելավման նպատակով կկազմակերպվի հատուկ ուսուցում։ Ուսուցման առաջին փուլը, որն ապահովում է Կրթության եվրոպական հիմնադրամը, կիրականացվի հունիսի 11-ին և 12-ին Վանաձորի Ս.Մատինյանի անվան պետական տեխնոլոգիական քոլեջում։

Կրթության եվրոպական հիմնադրամը ստեղծվել է 1994 թվականին։ Գործելով ԵՄ անունից՝ այն աջակցություն է ցուցաբերում գործընկեր պետություններին՝ կրթության և ուսուցման որակյալ համակարգերի ստեղծման և դրանք գործնականում ներդնելու գործում։ -0-