Հայաստանի տարածքում 2,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

02.06.2009, 14:29
Հայաստանի տարածքում 2,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Երեքշաբթի առավոտյան Հայաստանի տարածքում 2,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից։

«Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 06։09-ին՝ Աշոցքից 10 կմ դեպի հարավ-արևելք։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ», - նշեց գործակալության զրուցակիցը։-0-