+14
Եղանակը Երևանում
Հայ

«Մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ Զինված ուժերում կարգապահական քաղաքականություն իրականացնելիս» զեկույցն է ներկայացվել Երևանում

15:12
27 Մայիսի 2009

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փորձագետների և ՀՀ Օմբուդսմենի պատրաստած «Մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ ԶՈՒ-ում կարգապահական քաղաքականություն իրականացնելիս» արտահերթ զեկույցը ներկայացվեց չորեքշաբթի Երևանում։

«Օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը և մարդու իրավունքների պաշտպանության հանդեպ քաղաքացիական վերահսկողությունը Զինված ուժերում ժողովրդավարական հասարակության հիմնական սկզբունքներն են»,- ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հովստրան (Carel Hofstra) զեկույցի շնորհանդեսի ընթացքում։

Ըստ նրա՝ զեկույցը վերաբերում է կարգապահական պատժամիջոցներին Զինված ուժերում, այն համատեղ ջանքերի արդյունք է և պատրաստված է 2008 թվականի հոկտեմբերին ստորագրված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում։

«Այս ոլորտը այսօրվա դրությամբ չի ենթարկվել լուրջ ուսումնասիրության և հետագա վերլուծության կարիք ունի, որպեսզի կարգապահական պատժամիջոցները ԶՈՒ-ում համապաատասխանեն միջազգային չափորոշիչներին»,- ասաց նա։

Հովստրան նշեց, որ Հայաստանն իր վրա որոշակի պարտավորություններ է վերցրել մարդու իրավունքների պաշտպանության գծով, որոնք վերաբերում են նաև ԶՈՒ անձնակազմի իրավունքներին։

«Հայաստանը 1994 թվականին ստորագրել է ԵԱՀԿ կանոնակարգի կանոնները, որի հոդվածներից մեկով նշվում է, որ անվտանգության համակարգի զինծառայողները և աշխատակիցները պետք է ապահովեն մարդու իրավունքների պաշտպանությունը և մարդու հիմնարար ազատությունները ԵԱՀԿ սկզբունքներին և օրենսդրության դրույթներին համապատասխան»,- ասաց նա։

Միաժամանակ ԵԱՀԿ նախագահն ավելացրեց, որ տվյալ թեման կքննարկվի նաև Հայաստանի պաշտպանության նախարարի հետ, ով հետաքրքրություն է դրսևորել այս հարցում ՝ ելնելով մարդու իրավունքների ապահովման խթանման անհրաժեշտությունից ԶՈՒ շարքերում։

Իր հերթին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նշեց, որ տվյալ արտահերթ զեկույցը նպատակ ունի բացահայտել այն խնդիրները, որոնք հաճախ վերաբերում են մարդու իրավունքների խախտման պատճառ հանդիսացող կարգապահական օրենսդրությանն ու պրակտիկային Զինված Ուժերում։

«Հույս ունեմ, որ զեկույցում ներկայացված վերլուծությունն ու գնահատականները օգտակար ձեռնարկ են ՀՀ ԶՈՒ համակարգի բարեփոխման համար հանուն մարդու իրավունքների պաշտպանության»,- ասաց նա։

Միաժամանակ Հարությունյանն ընդգծեց, որ բոլոր դրական և բացասական դրսևորումները բանակի շարքերում արտացոլում են նմանատիպ իրավիճակներ հասարակությունում, և դա հաստատում է, որ Զինված ուժերը հասարակության հայելին են։

2008 թվականին Օմբուդսմենի գրասենյակ է ստացվել բանակին առնչվող մոտ 30 բողոք։ Այս առումով Հարությունյանն ասաց, որ զեկույցի հեղինակները այն կազմելիս հիմնվել են ոչ միայն ստացվող բողոքների, այլ սեփական մոնիտորինգի վրա։

«Մեր աշխատանքի ընթացքում մենք խնդիր չենք ունեցել մեզ պահանջվող տեղեկատվության առնչությամբ, ընդ  որում այն դեպքում, երբ խոսքը գաղտնի տեղեկատվութայն մասին էր, զեկույցի հեղինակներն այն պարզապես չեն հրապարակել»,- պարզաբանեց նա։

«Քանի որ զինված ուժերը, ելնելով իրենց գործառույթներից, գործում են հիերարխիկ համակարգի օրենքով և որոշակի առանձնահատկություն ունեն կարգապահական հարցերում, այդ պատճառով պետք է կրեն անձնական պատասխանատվություն»,- նշեց նա։

Զեկույցում ընդգծվում է, որ այն խախտումները, որոնց նկատմամբ նախատեսվում են կարգապահական միջոցներ, պետք է հստակ սահմանված լինեն։

Ներկայացվում են նաև մի շարք առաջարկներ հրամանատարներին պատիժներ նշանակելու վերաբերյալ։ Զեկույցն անդրադառնում է նաև բանակում խախտումների կանխման հարցերին, հրամանատարների պատասխանատվությանը ներքին կարգերը սահմանելիս, ինչպես նաև տեղեկատվության հասանելիությանն ու ռազմական գաղտնիքին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների