Արդար ընտրություններ անցկացնելու համար ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել ՀԱԿ-ի հետ. պատգամավոր

13.05.2009, 16:57
Արդար ընտրություններ անցկացնելու համար ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել ՀԱԿ-ի հետ. պատգամավոր
Արդար ընտրություններ անցկացնելու համար ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել ՀԱԿ-ի հետ. պատգամավոր

ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հետ Երևանի քաղաքապետի արդար ընտրություններ ապահովելու և անցկացնելու համար, ասաց ՀՅԴ խորհրդարանական խմբակցությամբ ղեկավար Վահան Հովհաննիսյանը։

Մայիսի 31-ին տեղի կունենան Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։

«Ինչ վերաբերում է ընտրությունների օրինականության ապահովմանը, ապա մենք պատրաստ ենք համագործակցության բոլոր շահագրգիռ ուժերի հետ։ Եթե խոսքը ձայների արդար հաշվման, կողմնակի քվեաթերթիկների լցոնումը կասեցնելու, ակնհայտ խախտումները կանխելու մասին է, ապա սրա հետ պետք է պայքարենք միասին։ Եթե տեսնենք, որ ՀԱԿ-ն արդար պայքար է մղում հանուն արդարության և առանց երկիրը ցնցումների ու անկման հանգեցնող մտադրության, ապա մենք պատրաստ ենք համագործակցության»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նա։

Հայ ազգային կոնգրեսը ստեղծվել է օգոստոսի 1-ին: Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին միացել է 16 քաղաքական կուսակցություն ու հասարակական կազմակերպություն:

Միևնույն ժամանակ հայ խորհրդարանականը ընդգծեց, որ ներկայում համագործակցության շուրջ որևէ բանակցություն կամ որոշակի պայմանավորվածություն չկա։

Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ առաջին նախագահն է և ղեկավարել է երկիրը 1991-1998թթ.-ին։ Նրա նախագահության օրոք ՀՅԴ-ն դատական հետապնդման է ենթարկվել, իսկ Վահան Հովհաննիսյանն էլ բանտարկված է եղել։ -0-