ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են ՀՀ Կոտայքի մարզում 20 օր առաջ կորած 5-ամյա Ռոմիկ Հակոբյանի դին, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։
«Մայիսի 12-ին Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել այն մասին, որ ժամը 18.50-ի սահմաններում Արա լեռան բարձրադիր ձնապատ գոտում ոստիկանները հայտնաբերել են ապրիլի 24-ի երեկոյան կորած 5-ամյա Ռոմիկ Հակոբյանի դին», - ասվում է տեղեկատվության մեջ։
Երեխան կորել էր Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի մոտակա տարածքում։
Նրա որոնումներին մասնակցում էին Երևանի հատուկ որոնողական ջոկատը, Կոտայքի և Արագածոտնի մարզերի փրկարար վարչությունների փրկարար ջոկատները, դատախազության և ոստիկանության աշխատակիցներ, ինչպես նաև մերձակա գյուղերի բնակիչներ։-0-