«Եվրատեսիլ-2009» երգի մրցույթը Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում կմեկնաբանեն ՀՀ վարչապետի նախկին մամուլի քարտուղար, ՀՀՀ գործադիր տնօրենի՝ հատուկ նախագծերի հարցերով խորհրդական Դիանա Մնացականյանն ու ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի թոռ Խորեն Լևոնյանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Դիանա Մնացականյանը։
Եվրատեսիլ 54-րդ մրցույթն անցկացվում է Մոսկվայում։ Հայաստանը մասնակցում է մրցույթին արդեն չորրորդ անգամ։ Հայաստանն այս անգամ կներկայացնեն Անուշ և Ինգա Արշակյանները: 2008 թ.-ին հայ երգչուհի Սիրուշոն զբաղեցրեց չորրորդ տեղը։
Սիրուշով գերազանցեց Հայաստանը ներկայացնող նախկին կատարողներ Անդրեին (2006) և Հայկոյին (2007), որոնք նախորդ մրցույթներին զբաղեցրել էին ութերորդ տեղը։-0-