ՀՅԴ-ից երեք նախարարների հրաժարականը չի ազդի Հայաստանի կառավարության ուղու վրա. պատգամավոր

02.06.2008, 13:44
ՀՅԴ-ից երեք նախարարների հրաժարականը չի ազդի Հայաստանի կառավարության ուղու վրա. պատգամավոր

ՀՅԴ-ն ներկայացնող երեք նախարարների հրաժարականը լուրջ ազդեցություն չի ունենա կառավարության քաղաքական և տնտեսական ուղու վրա, երկուշաբթի ասաց Հայաստանի հանրապետական կուսակցությունից ՀՀ խորհրդարանի պատգամավոր Գալուստ Սահակյանը։

«Քաղաքական առումով դա մեզ համար նորություն է, սակայն կուսակցությունները կարող են պաշտոններից ետ կանչել իրենց անդամներին և առաջարկել նորերին», - ասաց Սահակյանը։

Այս տարվա մայիսին տեղի ունեցած ՀՅԴ 30-րդ ընդհանուր ժողովի ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը, գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանն ընտրվել են ՀՅԴ Բյուրոյի անդամներ, ինչի կապակցությամբ մայիսի 29-ին նրանք հրաժարականի դիմում են ներկայացրել։

Պատգամավորը սակայն նշեց, որ այս իրողությունը չի կարող լրջորեն ազդել երկրի քաղաքական և տնտեսական կյանքի վրա և ազդի կառավարության ծրագրի իրականացման գործընթացի վրա։

ՀՅԴ-ն, Հայաստանի հանրապետական և «Օրինաց երկիր» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հետ միասին, մտնում է երկրի կառավարական կոալիցիայի մեջ։-0-