Հայաստանի կառավարությունը ցմահ թոշակ է նշանակել ՀՀ նախկին նախագահ Քոչարյանին

22.05.2008, 14:59
Հայաստանի կառավարությունը ցմահ թոշակ է նշանակել ՀՀ նախկին նախագահ Քոչարյանին
Հայաստանի կառավարությունը ցմահ թոշակ է նշանակել ՀՀ նախկին նախագահ Քոչարյանին

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հատուկ ցմահ թոշակ է նշանակել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ երկրի նախագահի աշխատավարձի 80 տոկոսի չափով։

Ինչպես հարցը ներկայացնելիս տեղեկացրեց Պետունեցվածքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը, որոշումն ընդունվել է «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման» մասին օրենքի համաձայն։

Այժմ նախագահի աշխատավարձը կազմում է 400 հազ. դրամ (մոտ 1,3 հազ. դոլար)։

Կիրակոսյանը տեղեկացրեց, որ նախկին նախագահի համար պատշաճ բնակարանային պայմաններ ապահովելու և բնակարան ձեռք բերելու համար Հայաստանի կառավարությունը կհատկացնի հատուկ գումար, որի չափը նա չճշտեց։

«Նախկին նախագահ Քոչարյանի համար բնակարան ձեռք բերելուց հետո 10-օրյա ժամկետում կառավարությունը գումար կհատկացնի՝ այնտեղ վերանոգորման աշխատանքներ կատարելու համար», - ասաց Կիրակոսյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ օրենքի համաձայն, նախկին նախագահը կունենա նաև սեփական գրասենյակ։-0-