Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 75-ամյակը նշեցին Synopsys Armenia ՏՏ-ընկերությունում

29.04.2008, 17:42
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 75-ամյակը նշեցին Synopsys Armenia ՏՏ-ընկերությունում
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 75-ամյակը նշեցին Synopsys Armenia ՏՏ-ընկերությունում
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) 75-ամյակի կապակցությամբ երեքշաբթի տեղի ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայկական ամենամեծ կազմակերպություններից մեկի՝ Synopsys Armenia (պատկանում է էլեկտրոնային ավտոմատացված ուղեկցողների նախագծման ոլորտում համաշխարհային առաջատար Synopsys ամերիկյան կազմակերպությանը) ընկերությունում։

Ինչպես միջոցառմանը նշեց Synopsys Armenia-ի գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը, ՀՊՃՀ-ն հաջողությամբ իրականացրել է իր հիմնական առաքելությունը՝ բուհարտադրության համագործակցության նախագծերի արդյունավետ ներդրումը։

«Synopsys-ը համագործակցում է Պոլիտեխնիկի հետ արդեն յոթ տարի, և բավական արդյունավետորեն։ Կազմակերպությունը գործընկերային կապեր ունի մոտավորապես աշխարհի 500 համալասարանների հետ, սակայն այն համագործակցությունը, որը ստեղծվել է Հայաստանի Պոլիտեխնիկի հետ, առանձնահատուկ է բովանդակության և նշանակության տեսանկյունից»,- ասաց Մուսայելյանը, ով այս բուհի շրջանավարտ է։

Նրա խոսքերով, միայն այն փաստը, որ Synopsys կազմակերպության բազայի վրա հիմնվել է  «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջդեպարտամենտային ամբիոնը, վկայում է համալսարանի հետ լուրջ համագործակցության մասին։

Նա նշեց, որ այս ամբիոնում կրթություն է ստանում մոտ 300 ուսանող, որոնցից 30 տոկոսը հետագայում աշխատանքի կտեղավորվեն հենց կազմակերպությունում։

«Գաղտնիք չէ, որ երկրի համար դժվար տարիներին Պոլիտեխնիիկի ուսանողները լրացնում էին երկրի քաղաքական ու տնտեսական վերնախավը։ Կարծում եմ, որ այս առաքելությունը պետք է շարունակվի, քանի որ ինստիտուտը բարձր որակավորում ունեցող կադրեր ունի»,- ասաց Մուսայելյանը։

Հայաստաի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն իր հերթին հայտարարեց, որ ՀՊՃՀ մեկն է այն համալսարաններից, որը սկսել է բուհական բարեփոխումների գործընթացը։

«Հայաստանի կրթական համակարգը պետք է ջանա իր աշխատանքը համապատասխանեցնել այն բարձր չափանիշներին, որոնք դրված են երկրի առաջ»,- ասաց Մկրտչյանը։

Ընդ որում նախարարը նշեց հստակ պետպատվեր ձևավորելու անհրաժեշտությունը, որը կձևավորվի  միայն երկարաժամկետ գործընկերների հետ, ընդ որում ընդգծելով, որ կառավարությունը կհիմնավորվի համագործակցության նման ձևաչափով։

 ՀՀ տեխնոլոգիական կրթության անվիճարկելի առաջատար, իր հիմնադրման 75-րդ տարին թևակոխած Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ), որը հանդիսանում է Երևանի պոլտեխնիկական ինստիտուտի իրավաժառանգորդը, հիմնադրվել է 1933թ.` ունենալով ընդամենը 2 ֆակուլտետ և 107 ուսանող:

Ինստիտուտն աճել է Հայաստանի արդյունաբերության տեմպերին համընթաց` 1980-1985 թթ. դառնալով Հայաստանի խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունը իր շուրջ 25000 ուսանողներով և Խորհրդային Միության առաջատար ինժեներական դպրոցներից մեկը` ընդգրկելով 66-ից ավելի մասնագիտություններ

1991թ. նոյեմբերի 29-ին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը վերակազմակերպվեց և վերանվանվեց Հայաստանի պետական ճարտարագիտա¬կան համալսարանի (ՀՊՃՀ):

Ներկայումս ՀՊՃՀ-ն ունի 10 000-ից ավելի ուսանող և շուրջ 1 000 դասախոս, 12 մասնագիտացնող դեպարտամենտներ, ասպիրանտական բաժանմունք,  օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժանմունք, միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի ամբիոն` ՙՍԻՆՈՓՍԻՍ՚ ընկերության բազայի հիման վրա, հեռակա ուսուցման բաժանմունք և մի շարք այլ ստորաբաժանումներ:

Սինոփսիս ընկերությունը ինտեգրալ սխեմաների (ԻՍ) ավտոմատացված  նախագծման ոլորտի համաշխարհային առաջատարն է: Հայաստանում այն իր գործունեությունը սկսել է 2004թ.՝ տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) երկրի զարգացման գերակա ուղղություն հռչակելուց անմիջապես հետո:

Այժմ Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն Սինոփսիս ընկերության ԱՄՆ տարածքից դուրս գործող ամենամեծ ստորաբաժանումներից մեկն է, որը զբաղվում էլեկտրոնային նախագծման ավտոմատացման, արտադրության համար նախագծման և կիսահաղորդչային մտավոր սեփականության մշակման ոլորտներում գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներով:

Ներկայումս ընկերությունում աշխատում են հարյուրավոր որակյալ ճարտարագետներ, և այն երկրում ՏՏ ոլորտի խոշորագույն գործատուներից մեկն է:--0-