Հայաստանի բուհերի ուսանողներն ուխտագնացություն էին կազմակերպել դեպի երկրի եկեղեցական համալիրներ

28.04.2008, 15:04
Հայաստանի բուհերի ուսանողներն ուխտագնացություն էին կազմակերպել դեպի երկրի եկեղեցական համալիրներ
Հայաստանի բուհերի ուսանողներն ուխտագնացություն էին կազմակերպել դեպի երկրի եկեղեցական համալիրներ

Ապրիլի 25-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Երիտասարդաց կենտրոնը կազմակերպել էր ուխտագնացություն, որին մասնակցում էին Երևանի մի շարք համալսարանների ուսանողներ և դասախոսներ, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

«Առաջին հանգրվանը Խոր Վիրապի վանքն էր, ուր ուխտավորները միասնաբար աղոթեցին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Այնուհետև ուխտավորները մեկնեցին Նորավանք եկեղեցական համալիր, որտեղ նրանց դիմավորեցին և ողջունեցին ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը և Նորավանքի հոգևոր հովիվ Տ. Սահակ քահանա Մարտիրոսյանը:

«Երիտասարդները Նորավանքում ևս իրենց աղոթքը կատարեցին Հայրենիքի խաղաղության, Եկեղեցու պայծառության և հայ ժողովրդի  բարօրության համար»,- հայտնեցին տեղեկատվական համակարգից:

Ուխտագնացությանը մասնակցեցին Երևանի Խաչատուր Աբովյանի անվան Պետական մանկավարժական համալսարանի, Երևանի Տնտեսագիտական համալսարանի, «Գլաձոր» համալսարանի, «Հյուսիսային» համալսարանի, Ինտերլինգվա համալսարանի, Գեղեցիկ Արվեստների համալսարանի ուսանողներն և դասախոսները։-0-