Երեք մարդ հոսպիտալացվել է` «բոտուլիզմ» ախտորոշմամբ
07.04.2008,
18:04
Երեք մարդ հոսպիտալացվել է` «բոտուլիզմ» ախտորոշմամբ
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Անցյալ շաբաթ-կիրակի օրերին երեք մարդ հոսպիտալացվել է՝ «բոտուլիզմ» ախտորոշմամբ, երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին հանրապետության Փրկարար ծառայությունից։
Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի երկու բնակիչներ՝ 55-ամյա Արմենակ և 47-ամյա Շողիկ Սարգսյանները ուրբաթ դիմել են Եղեգնաձորի հիվանդանոց։ Ըստ բժիշկների` տուժածների վիճակը բավարար է:
Կիրակի Վանաձորում նույն ախտորոշմամբ տեղի հիվանդանոց է տեղափոխվել 47-ամյա Մանուշակ Քոչարյանը: Ըստ բժշկի` տուժածի առողջական վիճակը ծանր է: --0—