Հայաստանի նախկին նախագահը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի հետ քննարկել է նախընտրական գործընթացները
Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում նախկին նախագահը դեսպանին է ներկայացրել իր մոտեցումներն ու մտահոգությունները։ Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը:
Հանդիպմանը նաև մասնակցել են Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը և մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
Մամուլի հաղորդագրության համաձայն, Տեր-Պետրոսյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել նաև Հայաստանում Սուրբ Աթոռ Վատիկանի դեսպան Կլաուդիո Գուջերոտիի (նստավայրը Թբիլիսի) հետ:
Զրուցակիցները քննարկել են հարցերի լայն շրջանակ, այդ թվում` ներքաղաքական, միջպետական և գիտական բնույթի:
2008 թ. փետրվարի 19-ին Հայաստանում տեղի կունենան հերթական նախագահական ընտրությունները։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կազմում են 40 կարճաժամկետ և 260 երկարաժամկետ դիտորդներ։-0-