Ղարաբաղյան հիմնահարցի լուծումը հնարավոր չէ առանց բանակցություններում Ղարաբաղի անմիջական և լիիրավ մասնակցության

22.01.2008, 18:18
Ղարաբաղյան հիմնահարցի լուծումը հնարավոր չէ առանց բանակցություններում Ղարաբաղի անմիջական և լիիրավ մասնակցության
Ղարաբաղյան հիմնահարցի լուծումը հնարավոր չէ առանց բանակցություններում Ղարաբաղի անմիջական և լիիրավ մասնակցության

Ղարաբաղյան հիմնահարցի լուծումը հնարավոր չէ առանց բանակցություններում Ղարաբաղի անմիջական և լիիրավ մասնակցության։ Այս մասին նշվում է Հայաստանի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ և ընդդիմադիր Ազգային-ժողովրդավարական կուսակցության ղեկավար Վազգեն Մանուկյանի նախընտրական ծրագրում։

«Բանակցությունների հիմնական նպատակը պետք է դառնա անկախության դե-յուրե ճանաչումը, որը դե-ֆակտո արդեն ճանաչված է ազգի ինքնորոշման իրավունքի հիման վրա՝ ճշտելով պետության սահմանները և Հայաստանի հետ ընդհանուր ցամաքային սահմանն ապահովելով»,-նշվում է ծրագրում։

Փաստաթղթում նշվում է, որ բանակցությունների արդյունքում պետք է ԼՂՀ բնակչության անվտանգության առանձնահատուկ երաշխիքներ ստեղծվեն, ապահովեն բնական սոցիալ-տնտեսական զարգացման պայմանները, լիարժեք պայմաններ ստեղծվեն փախստականների և բռնի տեղահանված անձանց տեղափոխման համար։

«Խնդրի լուծման կայունության երաշխիքը մեծ  մասամբ կախված է հակամարտող երկրներում ժողովրդավարության մակարդակից»,-նշվում է ծրագրում։

Ղարաբաղյան հակամարտության սկիզբը դրվել է 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ.-ի դեկտեմբերի 10, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

  Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-