Հայաստանի ԱԳ փոխնախարարն ընդունել է Գիտությունների ազգային ակադեմիայի մագիստրատուրայի ուսանողներին

12.12.2007, 18:19
Հայաստանի ԱԳ փոխնախարարն ընդունել է Գիտությունների ազգային ակադեմիայի մագիստրատուրայի ուսանողներին

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը չորեքշաբթի ընդունել է Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական կենտրոնի քաղաքագիտության բաժնի մագիստրատուրայի ուսանողներին: 

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, Ղարիբջանյանը ուսանողներին ներկայացրել է ՀՀ ԱԳՆ պատմությունը և գործառույթները, ինչպես նաև պատմել է հանրապետության արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղությունների և առաջնահերթությունների մասին։

Պատասխանելով ուսանողների հարցերին՝ փոխնախարարը շոշափել է հայ-թուրքական, հայ-վրացական և հայ-իրանական հարաբերություններին վերաբերող խնդիրներ, ինչպես նաև երկրի դիրքորոշումը՝ տարածաշրջանային հարցերի վերաբերյալ։ –0-