Հայաստանն իր ներդրումն է արել աշխարհում կարմրուկի և կարմրախտի հիվանդությունների անկման գործում. ՅՈՒՆԻՍԵՖ
Հայաստանն իր ներդրումն է արել աշխարհում կարմրուկի և կարմրախտի հիվանդությունների անկման գործում՝ այս հիվանդացությունների դեմ պատվաստումների ծրագրի միջոցով, Երևանում չորեքշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Շելդոն Յետը (Sheldon Yett)։
Նա բարձր գնահատեց ծրագրի նշանակությունը՝ նշելով, որ դրա հաջողությունը պայմանավորված է բոլոր կառույցների կատարած աշխատանքով։
«ՀՀ առողջապահության նախարարության և ծրագրում մասնակցած բժիշկների ջանքերի շնորհիվ՝ պատվաստումների արշավն անցել է ամենաբարձր մակարդակով», - ասաց Յետը։
Նա նշեց, որ սկսած 90-ական թթ.-ից աշխարհում կարմրախտից մահացությունը սկսեց կտրուկ անկում ապրել՝ Եվրոպայում ռազմակավարական ծրագրի իրականացման շնորհիվ։
ՀՀ առողջապահության նախարարության իմունացման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն իր հերթի նշեց, որ այսօր կարմրախտի պատճառող մանուկների մահացության թիվը 6 տոկոս է։
«Հայաստանում դեռևս չի արձանագրվել կամրկախտից մահացության նման տոկոս, սակայն այս հիվանդությունը բացասաբար է ազդում երկրի գենոֆոնդի վրա, և մենք պետք է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնենք դրա դեմ», - ասաց Սահակյանը։
Հայաստանում հոկտեմբերի 1-ից 13-ը տեղի ունեցավ համաեվրոպական արշավ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Կարմրուկի և բնածին կարմրախտի դեմ պայքարի ծրագրի շրջանակներում, ինչպես նաև Հայաստանի կառավարության կողմից 2007 թ. հունիսի 28-ին հաստատված «Կարմրուկի և կարմրախտի հիվանդացության տեղական դեպքերի վերացման, խոզուկի հիվանդացության ղեկավարման և կարմրախտի բնածին ախտանիշների կանխարգելման նպատակով 2007-2010 թթ.-ի համար նախատեսված ազգային ծրագրի» շրջանակներում։
Արշավը իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ ԱՀԿ, ՅՈՒՆԻՍԵՖ, Վիշնևսկայա-Ռոստրոպովիչ հիմնադրամի և ԱՄՆ Պետվարչության համագործակցությամբ։ Ծրագրի իրականացման համար հատկացվել է ընդհանուր առմամբ 1,7 միլիոն դոլար։ --0—