Հայաստանի նախագահական ընտրություններում միասնական թեկնածուին պետք է առաջադրի ժողովուրդը. կոմկուսի ղեկավար

31.10.2007, 15:38
Հայաստանի նախագահական ընտրություններում միասնական թեկնածուին պետք է առաջադրի ժողովուրդը. կոմկուսի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Հայաստանի նախագահական ընտրություններում միասնական թեկնածուին պետք է առաջադրի ժողովուրդը, կարծում է Հայաստանի կումկուսի քարտուղար Ռուբեն Թովմասյանը։

Նրա խոսքերով, հայկական ընդդիմության առաջնորդներից մեկի արհեստական առաջադրումը միասնական թեկնածուի դերում չի կարող հաջողություն բերել և չի աջակցություն չի ստանա ժողովրդի կողմից։

«Բոլոր նրանք, ովքեր հավակնել են միասնական թեկնածուի դերին արդեն հայտարարել են ընտրություններում իրենց մասնակցության մասին, վախենալով այն բանից, որ իրենք չեն առաջադրվի, և հիմա արդեն իմաստ չունի խոսել ընդդիմությունից միասնական թեկնածուի առաջադրման մասին»,-ասաց Թովմասյանը չորեքշաբթի լրագրողներին։

Նա նշեց, որ կոմկուսը դեռևս չի որոշակիացրել նախագահական ընտրություններին իր մասնակցության ձևաչափը, բայց միանշանակորեն մտադիր չէ աջակցել ոչ մի կողմնակի թեկնածուի։

«Հայաստանում չկա ոչ մի կուսակցություն, որի հետ կարողանայինք համագործակցել, և որի գաղափարախոսությունը մեզ մոտ լիներ։ Ոչ ոք հիմա չի խոսում մեր գաղափարախոսության հիմնական կետերի՝ սոցիալական արդարության և անվճար կրթության ու բուժման իրավունքի ապահովման մասին»,-ասաց Թովմասյանը։

Նախագահական ընտրությունները Հայաստանում կանցկացվեն տարվա առաջին կեսին։–0-