Հայաստանը և Ռուսաստանը մեծ ներուժ ունեն շինարարական համագործակցության ոլորտում

23.07.2007, 19:51
Հայաստանը և Ռուսաստանը մեծ ներուժ ունեն շինարարական համագործակցության ոլորտում
Հայաստանը և Ռուսաստանը մեծ ներուժ ունեն շինարարական համագործակցության ոլորտում

Հայաստանը և Ռուսատանը շինարարական արդյունաբերության ոլորտում համագործակցության մեծ ներուժ ունեն։ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում այս կարծիքը  հայտնեց Ռուսաստանի շինարարների միության գլխավոր տնօրեն Միխաիլ Վիկտորովը, որը մասնակցում է Ծաղկաձորում անցկացվող «Շինարարություն-2007» երրորդ միջազգային համաժողովին։

Նրա խոսքերով, արդյունավետ համագործակցության համար գլխավոր նախապայմանը ընդհանուր նորմերի և չափորոշիչների հաստատումն է, ինչը թույլ կտա ազատ կերպով մշակել համատեղ ծրագրեր և կազմակերպել մասնագետների փոխանակում։

«Այսօր Ռուսաստանում կա աշխատուժի և ինժեներների պակաս։ Թուրքական ձեռնարկություները հետզհետե լքում են ռուսական շուկան և, կարծում եմ, նրանց տեղը պետք է զբաղեցնեն հենց հայկական ձեռնարկությունները»,- ասաց Բիկտորովը։

Նա նշեց, որ Հայաստանում շինարարության զարգացման կայուն աճը նպաստում է այդ ոլորտի ներդրողների հետաքրքրությունը։

«Ռուսաստանը ներդրումային մեծ ներուժ ունի, մեր ձեռանրկությունները փնտրում են շուկաներ, որտեղ հնարավոր կլիներ միջոցներ ներդնել։ Կարծում եմ, մենք կարող ենք Հայաստանին ներկայացնել մի շարք խոշոր ծրագրեր, մասնավորապես, զբոսաշրջության ոլորտում»,- նշեց Վիկտորովը։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2007-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստանում հիմնարար շինարարության ծավալները աճել են 17,2%-ով՝ 2006-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ և կազմել 171,4 մլրդ. դրամ (շուրջ 500 ԱՄՆ դոլար)։—0—