ՀՀ ԱԺ խոսնակը Լեհաստան այցելելու հրավերք է ստացել

23.07.2007, 17:40
ՀՀ ԱԺ խոսնակը Լեհաստան այցելելու հրավերք է ստացել
ՀՀ ԱԺ խոսնակը Լեհաստան այցելելու հրավերք է ստացել

ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը Լեհաստան այցելելու հրավերք է ստացել։

Ինչպես երկուշաբթի հայտնեցին «Նովոստի-Արմենիային» ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Լեհաստանի սենատի մարշալ Բոգդան Բորուսեվիչի պաշտոնական հարվերքը և նրա շնորհավորանքները «հրաշալի անցկացված խորհրդարանական ընտրությունների» կապակցությամբ այսօր Թորոսյանին է հանձնել Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տոմաշ Կնոտխեն։

«Հանդիպման ժամանակ Թորոսյանն իր երախտագիտությունն է հայտնել շնորհավորանքների և հրավերքի համար, նշելով 2006թ. նոյեմբերին Լեհաստանի սենատի մարշալի Հայաստան այցի կարևորությունը, և այն ազնիվ ու կշռադատված դիրքորոշումը, որը նա արտահայտել էր տարածաշրջան իր այցից հետո, և որը նպաստում է հակամարտությունների կարգավորմանը», - հայտնեցին խորհրդարանի հասրակայնության հետ կապերի վարչությունից։

Խորհրդարանի խոսնակը նշեց, որ սեպտեմբերին Հայաստանի  թվով չորրորդ խորհրդարանում կկազմավորվեն բարեկամության պատգամավորական խմբեր, և նմանատիպ խումբ պարտադիր կերպով կստեղծվի Լեհաստանի խորհրդարանի հետ, ինչը կնպաստի երկկողմանի գործնական կապերի զարգացմանը։

Այդ կապերի բարձր մակարդակը նշելով, ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է հարաբերությունները զարգացնելու/խորացնելու անհրաժեշտությունը, մասնավորապես, այդ երկրի եվրոինտեգրացման գործընթացում և խորհրդարանական կյանքի կազմակերպման մեջ ունեցած լեհական փորձի ուսումանսիրությունը։ Թորոսյանը նշել է նաև միջազգային կազմակերպություններում երկկողմանի համագործակցության և դրա շրջանակներում եվրոպական զարգացման ծրագրերի կարևորությունը։

Խոսելով Հայաստանում անցկացվող բարեփոխումների մասին, Թորոսյանն ասել է, որ դրանց առաջին փուլն ավարտելուն պես, սահմանադրական փոփոխություններից հետո ժողովրդավարական չափանիշներին համապատասխան խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հետո, տնտեսական զարգացման բարձր ցուցանիշներով լավ նախադրյալներ են ստեղծվել երկրորդ փուլում երկրի զարգացման և բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու համար։

Այս ենթատեքստում խորհրդարանի նախագահը մեծ նշանակություն է տվել գալիք նախագահական ընտրությունների բարձր մակարդակով անցկացմանը, ինչը երկրի համար նոր հնարավորություններ կստեղծի մոտակա 4-5 տարիների  ակտիվ զարգացման համար։

Իր հերթին, Կնոտխեն նշել է, որ Հայաստանում լավ նախապայմաններ կան հետագա քաղաքական և տնտեսական հաջողությունների համար։

Նրա խոսքերով, Հայաստանը կարող է գործնական հարաբերություններ հաստատել Եվրամիության հետ, և զարգացնել ԵՄ «Նոր հարևանության» քաղաքականությունը։

Լեհ դիվանագետը նշել է, որ այս կապակցությամբ Հայաստանի համար կարող է օգտակար լինել լեհական փորձի ուսումնասիրությունը։

«Լեհաստանը ամեն կերպ կաջակցի Հայաստանին, քանի որ շահագրգռված է նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ գործնական հարաբերություններ ունենալու և դրանք զարգացնելու մեջ և հատակապես՝ Հարավային Կովկասի պետությունների հետ», - ասել է Կնոտխեն։

Նա նշել է նաև միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման կարևորությունը՝ խորհրդարանական հանձնաժողովների հետ հարաբերությունները հարթելու ճանապարհով, մասնավորապես՝ ՀՀ ԱԺ արտաքին կապերի և եվրոինտեգրացման հարցերով մշտական հանձնաժողովների հետ։ --0—