438.03
4.45
404.16
-5
Եղանակը Երևանում
Հայ

Զախարովան ձեռնպահ է մնացել մեկնաբանել Զանգեզուրի մասին Ալիևի սկանդալային հայտարարությունը

16:45
12 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ձեռնպահ է մնացել մեկնաբանել Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ «Զանգեզուրն Ադրբեջանի տարածքն է»։ 

Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրագրողը ճեպազրույցի ընթացքում խնդրել է Զախարովային մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որն արվել է մարտի 5–ին` Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների առցանց հանդիպման ժամանակ։ Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրն Ադրբեջանի տարածքն է»։ Զախարովային հարց են տվել, թե, արդյոք, նա չի՞ կարծում, որ Զանգեզուրի մասին Ալիևի հայտարարությունը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է և ոտնձգություն Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սուվերեն սահմանների նկատմամբ, այդ հայտարարությունն, արդյոք, չի՞ խախտում նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, որը վերաբերում է տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների և ուղիների ապաշրջափակմանը։

«Մենք ընդհանուր առմամբ նկատում ենք կառուցողական տրամադրվածություն, որը դրսևորում են և Բաքուն, և Երևանը եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում` Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ», – ասել է Զախարովան։

Նա ընդգծել է, որ խմբի գլխավոր խնդիրն է բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը, որոնք վերաբերում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը։

«Հույս ունենք, որ դրականին ուղղված նույնանման նպատակաուղղվածությունն ու շփման փոխընդունելի կետերի որոնումը կգերակշռեն ինչպես պաշտոնական մեկնաբանություններում, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի մեդիատարածքում», – ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:38
29 Փետրվարի 2024
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա
09:52
27 Փետրվարի 2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
15:10
26 Փետրվարի 2024
ՌԴ–ն շարունակում է շփումները ՀՀ–ի հետ՝ ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանի խոսքերը պարզաբանելու համար․ Կրեմլ
Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է շփումները Երևանի հետ, որպեսզի պարզաբանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ–ում անդամակցության «սառեցման» մասին
16:25
23 Փետրվարի 2024
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
Կրեմլից մեկնաբանել են ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
11:05
23 Փետրվարի 2024
Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա․ Փաշինյան
Ադրբեջանն, իրականում, նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
13:10
22 Փետրվարի 2024
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան
22:47
21 Փետրվարի 2024
Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա–համերգին
Փաշինյանը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով այցելել Հայաստան
15:18
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ Պեսկով
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունն Ոկրաինայի հարցով
10:39
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցով․ ՎԻԴԵՈ