Երևանում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը

05.04.2022, 18:56
Հանրահավաքի անցկացման մասին ավելի վաղ հայտնել էր ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը
Երևանում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը, որի անցկացման մասին ավելի վաղ հայտնել էր ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

«Կքննարկենք, ինչպես պահել Արցախը, պաշտպանել Հայաստանը, կձեռնարկենք քայլեր և գործողություններ՝ հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության», - ասել է նա:

Սաղաթելյանը հայտարարել է, որ ներկա իշխանությունները երկրի մարտունակության ամրապնդմամբ զբաղվելու փոխարեն զբաղված են սեփական իշխանության ամրապնդմամբ:

Հանրահավաքին մասնակցում է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:-0-