ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Հայաստան այցելելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերը:
Загружается новость ... "Лево"
«Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Պուտինի կողմից ցուցաբերված ջերմ ընդունելության համար և հաստատել է ՌԴ առաջնորդի կողմից Երևան այցելելու հրավերը, որը կապված է 2022թ.- ի երկրորդ կեսում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի հետ: Հրավերը երախտագիտությամբ ընդունվել է», - ասվում է ՌԴ-ում ՀՀ վարչապետի պաշտոնական այցի արդյունքում երկու երկրների առաջնորդների
համատեղ հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Պուտինն ու Փաշինյանը վստահություն են հայտնել, որ Մոսկվայում կայացած արդյունավետ բանակցությունները կնպաստեն հայ-ռուսական բազմաբնույթ արտոնյալ հարաբերությունների հետագա ամրապնդմանը:-0-