Փաշինյանը հանձնարարեց գերատեսչություններին կոորդինացնել աշխատանքը թուրքական կառույցների հետ
07.07.2022,
12:27
Փաշինյանը հանձնարարեց գերատեսչություններին կոորդինացնել աշխատանքը թուրքական կառույցների հետ

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց գերատեսչություններին համակարգել աշխատանքը թուրքական կառույցների հետ։
Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետը հիշեցրեց այն մասին, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության` Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար և Թուրքիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել օդային տրանսպորտով:
«Հիմա շատ կարևոր է, որպեսզի մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև քաղաքական պայմանավորվածությունը պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումն, ու իմ հանձնարարությունն է, որպեսզի կոորդինացված աշխատենք` հնարավորինս շուտ իրագործելու համար ձեռք բերված պայմանավորվածությունները», – ասաց նա։–0–