Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են հաստատել ուղիղ կապի գիծ միջադեպերը կանխելու համար

20.11.2021, 00:00
Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են հաստատել ուղիղ կապի գիծ միջադեպերը կանխելու համար
Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են հաստատել ուղիղ կապի գիծ միջադեպերը կանխելու համար
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել են հաստատել ուղիղ կապի գիծ պաշտպանության նախարարների մակարդակով միջադեպերը կանխելու համար։

Այս մասին նշվում է Եվրախորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել է ուրբաթ Փաշինյանի ու Ալիևի հետ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հեռախոսային բանակցություններից հետո։

«Հեռախոսային բանակցությունների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները պայմանավորվել են հաստատել կապի ուղիղ գիծ պաշտպանության նախարարների մակարդակում, ինչը կծառայի որպես միջադեպերի կանխարգելման մեխանիզմ», – նշվում է հայտարարության մեջ։–0–