Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին. ԵՄ-ից մանրամասնում են

13.12.2021, 17:35
Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին. ԵՄ-ից մանրամասնում են
Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին. ԵՄ-ից մանրամասնում են

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՊՊԾԵվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը դեկտեմբերի 14 - ին Բրյուսելում եռակողմ հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը ՝ ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:

«Եվրախորհրդի նախագահը վաղը նախ երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ: Եվ վաղը երեկոյան նա նրանց հետ եռակողմ հանդիպում կանցկացնի», - ասել է նա:-0-