Իրանն ուժեր է տեղափոխում Ադրբեջանի հետ սահման Արցախում իրավիճակի սրացման ֆոնին (ՎԻԴԵՈ)

03.08.2022, 23:43
Իրանն ուժեր է տեղափոխում Ադրբեջանի հետ սահման Արցախում իրավիճակի սրացման ֆոնին. ՎԻԴԵՈ
Իրանն ուժեր է տեղափոխում Ադրբեջանի հետ սահման Արցախում իրավիճակի սրացման ֆոնին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Արցախում իրավիճակի սրացման ֆոնին Իրանը դեպի Ադրբեջանի սահման է տեղափոխում ռազմական տեխնիկա, հաղորդում է sepahcybery իրանական Telegram-ալիքը:

Կադրերում երևում է, թե ինչպես են բեռնատարները զրահատեխնիկա տեղափոխում (պաշտոնական հաստատում չկա):

Հիշեցնենք, որ մարտին Իսլամական հեղափոխության պահապանների իրանական կորպուսը հայտարարել է, որ թույլ չի տա հարևան պետությունների սահմանների փոփոխություն և սպառնացել է Ադրբեջանին պատասխան միջոցներով Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում:-0-