415.64
6.71
406.14
+27
Եղանակը Երևանում
Հայ

Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը

13:40
16 Հունիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Դիմադրություն» ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը` ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն անրադարձել է Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության վրանային ավանի ապամոնտաժման հարցին։

Հիշեցնենք, որ հունիսի 14–ին հանրահավաքի ժամանակ Սաղաթելյանը հայտարարեց, որ վրանային ավանը կատարել է իր առաքելությունը, և ընդդիմությունը որոշել է ապամոնտաժել վրանները։ Նա նաև նշեց, որ այսուհետ ընդդիմության գործողությունները պետք է բխեն նոր ռազմավարությունից, որի հիմնական նպատակն է կանխել նոր կապիտուլյացիոն համաձայնագրի կնքումը, ինչպես նաև հեռացնել պաշտոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Մենք որշում ենք կայացրել, որ հրապարակում պետք է ստեղծենք դիմադրության առաջին օջախը, այս հրապարակից կազմակերպենք պայքարը, դրա համար անհրաժեշտ էր ունենալ վրանային ավանը, որը հիմնեցինք։ Հսկայական արդյունք ենք ունեցել` այդ վրանները տեղադրելով և պայքարը կազմակերպելով։ Եկել էր մի պահ, որ մենք պետք է գնահատեինք ստեղծված իրավիճակի և վրանների արդյունավետության հարցը», – ասաց Սաղաթելյանն այսօր ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով, լինում են պահեր, երբ գալիս է ծանր որոշումներ ընդունելու հարցերը։

«Մեր խնդիրը ոչ թե վրաններով մեր վճռականությունը ցույց տալն էր, ինչ–որ շրջանակներին ինչ–որ բան ապացուցելն էր, այլ` այս պայքարը արդյունավետ կազմակերպելը, մեզ համար հեշտ չէր այդ որոշումը ընդունելը, բայց մենք պատասխանատու ենք այս շարժման վերջնաարդյունքի համար։ Մենք կարող էինք օրական մի քանի հարյուր քաղաքացիների հետ շարունակել պահել այս հրապարակը 30–40 աստիճան արևի տակ, վատնել մեր ռեսուրսը, ջլատել մեր ուժերը,բայց գոյություն ուներ նպատակահարմարության և արդյունավետ շարունակության հարց», – պարզաբանեց Սաղաթելյանը։

Նա ավելացրեց, որ որոշում ընդունելուց ոչ թե մտածել են իրենց վարկանիշի, այլ արդյունքների մասին։
Նա վստահեցրեց, որ 1–2 օր հետո այն քաղաքացիները, որոնք այլ կերպ էին մտածում, ովքեր անկեղծորեն մտահոգված էին այն իրավիճակով, որ վրանները հանելուց հետո, հնարավոր է, պայքարը թուլանա կամ նահանջ լինի, կհամոզվեն հակառակում։

«Վրանները իրենց գործը կատարել են։ Մեր քաղաքացիների ուժերը հիմա այլ տեղերում են մեզ պետք։ Եվ մենք մեր այդ քաղաքացիներին ներգրավում ենք այլ աշխատանքների մեջ, պայքարը շարունակվում է։ Հետևաբար, պայքարի արդյունավետությունը պայմանավորված չի վրաններով, դուք դրանում կհամոզվեք։ Եթե կգա ինչ–որ փուլ, որ որոշենք, որ մեզ այդ վրաններն էլի անհրաժեշտ են, մենք որևէ կաշկանդ չունենք»,- ասաց Սաղաթելյանը։

Ընդդիմության բողոքի ակցիաների մասին 

Ապրիլի 18-ից ընդդիմությունը Երևանում և մարզերում կազմակերպում էր հանրահավաքներ, երթեր և քաղաքացիական անհնազանդության ակցիաներ՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ով, ըստ «Դիմադրություն» շարժման, չի կարող ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը։

Հունիսի 3-ին Երևանի Պարոնյան–Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցավ բախում ընդդիմադիր ցուցարարների և ոստիկանների ու կարմիրբերետավորների միջև։

Իրավապահները կիրառեցին մահակներ և լուսաձայնային նռնակներ։ Բախման հետևանքով բժշկական կենտրոններ էին դիմել շուրջ 60 տուժածներ, այդ թվում՝ ոստիկաններ։ Զանգվածային անկարգություններ կազմակերպելու փաստերով հարուցվել են քրեական գործեր, որոնցով որպես մեղադրյալ անցնում է 15 մարդ, 10 մարդ կալանավորվել է։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:09
05 Օգոստոսի 2022
ԱՄՆ պետքարտուղարը Փաշինյանի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել աջակցելու Արցախում իրավիճակի կայունացմանը
ԱՄՆ պետքարտուղարը Փաշինյանի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել աջակցելու Արցախում իրավիճակի կայունացմանը
14:14
05 Օգոստոսի 2022
«Իբր դա հպարտանալու բան է». ամերիկացի սենատորը վրդովված է, որ Ադրբեջանը «հպարտանում է» Արցախին հասցված ավիահարվածներով
«Իբր դա հպարտանալու բան է». ամերիկացի սենատորը վրդովված է, որ Ադրբեջանը «հպարտանում է» Արցախին հասցված ավիահարվածներով
12:35
04 Օգոստոսի 2022
«Պատրաստ ենք, թող գան, հատեն, գնան Նախիջևան». հենց այսօր Ադրբեջանը մի քանի կետերով կարող է հատել Հայաստանի սահմանը և երթևեկել դեպի Նախիջևան. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյան. այսօր պաշտոնապես ասում եմ. այսօր Ադրբեջանը մի քանի կետերով կարող է հատել Հայաստանի սահմանը և երթևեկությունն իրականացնել դեպի Նախիջևան. ՎԻԴԵՈ
23:43
03 Օգոստոսի 2022
Իրանն ուժեր է տեղափոխում Ադրբեջանի հետ սահման Արցախում իրավիճակի սրացման ֆոնին (ՎԻԴԵՈ)
Իրանն ուժեր է տեղափոխում Ադրբեջանի հետ սահման Արցախում իրավիճակի սրացման ֆոնին. ՎԻԴԵՈ
13:54
03 Օգոստոսի 2022
Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ. ԱԽ քարտուղար
ԱԽ քարտուղարը շեշտում է, որ Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ
15:58
02 Օգոստոսի 2022
Միրզոյանն ու Լավրովն այսօր հեռախոսազրույց են ունեցել
Միրզոյանն ու Լավրովն այսօր հեռախոսազրույց են ունեցել
15:33
02 Օգոստոսի 2022
Հայաստանը ՄԻԵԴ է ներկայացրել նոր միջպետական ամբողջական գանգատ ընդդեմ Ադրբեջանի
Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել նոր միջպետական ամբողջական գանգատ ընդդեմ Ադրբեջանի
10:44
28 Հուլիսի 2022
Ռուսաստանի համար գլխավորը Հարավային Կովկասում «թաքուն խաղեր» թույլ չտալն է. ՌԴ ԱԳՆ փոխխոսնակ
ՌԴ ԱԳՆ–ից հայտնում են, որ Ռուսաստանի համար գլխավորը Հարավային Կովկասում «թաքուն խաղեր» թույլ չտալն է
13:15
26 Հուլիսի 2022
Բանակցություններ են ընթանում Փաշինյան-Ալիև հանդիպման անցկացման շուրջ․ Աղաջանյան
Վերջին շրջանում բավականին ակտիվ գործունեություն է իրականացվում դիվանագիտական հատվածում
10:15
22 Հուլիսի 2022
Թուրքիայի ԱԳ նախարար. Անկարան Երևանից հստակ քայլեր է ակնկալում երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում
Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի հետ երկկողմ ձևաչափով գործընթաց է սկսել, սակայն պետք չէ մոռանալ, որ այն իրականում եռակողմ է։ Իրենք ամեն մի քայլ Ադրբեջանի հետ են համապատասխանեցնում՝ կուզի Հայաստանը, թե ոչ, իրականությունը դա է
15:18
20 Հուլիսի 2022
Ուկրաինայում ՌԴ հատուկ օպերացիայի աշխարհագրական խնդիրները փոխվել են. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայում ՌԴ հատուկ օպերացիայի աշխարհագրական խնդիրները փոխվել են
12:19
18 Հուլիսի 2022
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը զանգահարել է Միրզոյանին. ի՞նչ են քննարկել
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը զանգահարել է Միրզոյանին. ի՞նչ են քննարկել