ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Փետրվարի 2-3-ը աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն:
Փետրվարի 2-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարների հանդիպումը: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ:
Նույն օրը Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ալեքսանդր Շալենբերգը մասնակցելու են Ավստրիական զարգացման գործակալության պաշտոնական բացման արարողությանը։-0-
Փաշինյանն ասում է, որ տպավորություն ունի, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում․ ՎԻԴԵՈ
«Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ Ադրբեջանի չպետք է թույլ տալ ո´չ քարոզչական, ո´չ էլ առավել ևս` սահմանագծին, իրեն ազատ զգալ ու անպատասխան հարվածներ հասցնել