ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է Ասկերովին. էթնիկ ադրբեջանցիները, այդ թվում` Ադրբեջանի քաղաքացիները մուտք են գործում ՀՀ առանց որևէ խոչընդոտի
15.03.2019,
20:50
ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է Ասկերովին. էթնիկ ադրբեջանցիները, այդ թվում` Ադրբեջանի քաղաքացիները մուտք են գործում Հայաստան առանց որևէ խոչընդոտների:

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԳՆ–ն մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը պատասխանել է «Ինտերֆաքս» լրատվական գործակալության հարցին, որը վերաբերում է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի գիտակ, Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Ասկերովի հայտարարությանն ազգային պատկանելիության հողի վրա Հայաստան այցելելու անհնարինության մասին։
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի գիտակ Ռովշան Ասկերովի հարցազրույցի՝ Հայաստանին վերաբերող որոշ հատվածներ պարզապես զարմանք են առաջացնում, քանի որ Ռուսաստանի քաղաքացիներն արդեն երկու տարուց ավել է՝ Հայաստան են այցելում ՌԴ ներքին անձնագրերով, ինչն էապես հեշտացնում է վերջիններիս մուտքը մեր երկիր՝ Հայաստանը դարձնելով ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ավանդաբար ամենապահանջված ուղղություններից մեկը», – նշել է Նաղդալյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Загружается новость ... "Лево"
Նաղդալյանի խոսքով, Հայաստան այցելողների աշխարհագրությունն առանց բացառության ընդգրկում է աշխարհի բացառապես բոլոր երկրները՝ առանց որևէ ազգային խտրականության:
«Հարկ է նշել, որ էթնիկ ադրբեջանցիները, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացիները մուտք են գործում Հայաստան առանց որևէ խոչընդոտների, այն ժամանակ, երբ այլ երկրների, այդ թվում Ռուսաստանի՝ հայկական ազգանուններով քաղաքացիների մուտքը Արդբեջան արգելքի տակ է։ Հայաստանը մշտապես բաց է բոլոր այցելուների, այդ թվում՝ պարոն Ասկերովի համար», – նշել է Նաղդալյանը։–0–