Ֆրանսիան ՄԱԿ–ի ԱԽ նիստ կգումարի հայ–ադրբեջանական սահմանում իրավիճակի սրացման կապակցությամբ
13.09.2022,
14:59
Ֆրանսիան ՄԱԿ–ի ԱԽ նիստ կգումարի հայ–ադրբեջանական սահմանում իրավիճակի սրացման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիան ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի նիստ կհրավիրի Հայաստանի և Ադրդբեջանի սահմանում իրավիճակի սրացման կապակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով Ելիսեյան պալատի հայտարարությանը։
«Ֆրանսիան հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցը կներկայացնի ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի քննարկմանը, որտեղ նա այս պահին նախագահում է», – նշել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի արդյունքում։
Ֆրանսիայի նախագահի աշխատակազմում նշել են, որ Մակրոնը «շարունակում է կոչ անել խստիվ պահպանել հրադադարի ռեժիմը և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։–0–