«Ծափահարում եմ Սենատի որոշմանը» . ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը՝ Ցեղասպանության բանաձևի ընդունման մասին

15.12.2019, 12:35
«Ծափահարում եմ Սենատի որոշմանը» . ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը՝ Ցեղասպանության բանաձևի ընդունման մասին
«Ծափահարում եմ Սենատի որոշմանը» . ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը՝ Ցեղասպանության բանաձևի ընդունման մասին

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը մեկնաբանել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը:

Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց 150-րդ բանաձևը, որը, մասնավորապես, դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, վկայում ԱՄՆ կառավարության կողմից այս ոճրագործության ճանաչման և հիշատակման մասին, նպաստում Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ կրթական ծրագրերին` մեր օրերում նման ոճրագործությունների կրկնումից խուսափելու համար:

«Ես ծափահարում եմ Սենատի այս նշանակալի որոշմանը, որը ֆորման կերպով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Եթե մենք լիարժեք ձևով չգիտակցենք անցյալը, ապա «այլևս երբեք» արտահայտությունը կկորցնի իր նշանակությունը: Փաստերը պետք է նույնքան ակնհայտ և համոզիչ լինեն ինչպես գալիք սերունդների համար, այնպես էլ նրանց, ում հիշողությունները մռայլված են ողբերգությամբ»,- գրել է Բայդենը Twitter–ի իր էջում:

Загружается новость ... "Лево"

Հոկտեմբերի 29–ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 296 բանաձևի ընդունման օգտին: Բանաձևի օգտին քվեարկեց 405 կոնգրեսական, դեմ` 11–ը։ Թիվ 296 բանաձևի քվեարկությունը տեղի ունեցավ վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ: 

Այն առաջարկել է հանրապետական Ադամ Շիֆը 2019 թվականի ապրիլի 8-ին, իսկ Սենատի թիվ 150 բանաձևը (որն արտահայտում է ԱՄՆ-ի` Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու դիրքորոշումը) առաջ է քաշվել սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից 2019 թվականի ապրիլի 9-ին:

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ պետություններ։ Առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965թ.–ին, որի օրինակին հետևել են մասնավորապես, Ռուսաստանը, Ֆրանսիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Գերմանիան, Իտալիայի պատգամավորների պալատը, ԱՄՆ–ի 49 նահանգները (բացի Միսիսիպիից), Սիրիան, Լիբիայի ժամանակավոր կառավարությունը։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։–0–