«Ադրբեջանը դրական չպատասխանեց». Փաշինյանը` տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման մասին
07.10.2022,
11:21
«Ադրբեջանը դրական չպատասխանեց». Փաշինյանը` տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման մասին
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման առաջարկը։
«Ադրբեջանը կրկին չպատասխանեց դրական։ Կրկնում եմ, Հայաստանը պատրաստ է բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը` լիովին հարգելով մեր ինքնիշխանությունն և օրենսդրությունը», – գրել է Փաշինյանը Twitter–ում։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում:
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ: Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա:–0–

In Prague I reconfirmed again our proposal on unblocking of all regional communications. @Azerbaijan again did not respond positively. I reiterate, @Armenia is ready for unblocking of all regional communications with full respect of our sovereignty and legislation.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) October 7, 2022