441.06
4.43
403.38
-2
Եղանակը Երևանում
Հայ

Քաղաքագետն ամփոփեց Երևանում անցկացված ԵՏՄ գագաթնաժողովի և կառույցում Հայաստանի նախագահության արդյունքները (ՎԻԴԵՈ)

15:17
04 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը` «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում անցկացված ասուլիսի ժամանակ ամփոփեց Երևանում անցկացված ԵՏՄ գագաթնաժողովի արդյունքները:

Մարգարովը նշեց, որ դիտարկելով անցած նիստը տնտեսական տեսանկյունից, կարելի է առանձնացնել ընդունված կարևոր երկու որոշումներ: Առաջինը կապված է ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հետ, ինչը հնարավորություն կտա ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիներին և իրավաբանական անձանց օգտվել ընդհանուր բանկային և ֆինանսական շուկայից:

Երկրորդը վերաբերում է 2020-2025 թթ. ձևավորվող գազի ընդհանուր ոլորտի և էներգետիկայի ընդհանրապես: Այդ տեսանկյունից փորձագետը նշեց Ռուսաստանում «Գազմպրոմ» ընկերության և պետական շահերի միջև առկա հակասությունները:

Մարգարովը նշեց նաև, որ ԵՏՄ անդամ երկիր չհանդիսացող պետությունների հետ համագործակցությունը կարևոր է կազմակերպության համար, մասնավորապես, նպաստում է տնտեսական ինտեգրմանը և ավելի բարենպաստ տնտեսական պայմաների ստեղծմանը: Այդ համատեքստում նա դրական համարեց Սինգապուրի հետ պայմանագրի ստորագրումը և ժամանակավոր պայմանագիրի (3 տարի ժամկետով) Իրանի հետ:

«Մեզ համար դա հետաքրքիր է այն համատեքստում, որ Սինգապուրն` առաջադեմ տնտեսություն ուեցող երկրներից մեկն է, պայմանագիր է ստորագրել ինչպես ԵՏՄ-ի, այնպես էլ առանձին Հայաստանի հետ», - ասաց Մարգարովը:

Այդ համատեքստում ուժեղանում են Հայաստանի դիրքերը որպես հարթակ ԵՏՄ-ի և Սինգապուրի համագործակցության համար: Ընդհանուր առմամբ փորձագետը դրական գնահատեց նիստի արդյունքները:

Մարգարովը հիշեցրեց, որ այս տարի Հայաստանը եզրափակում է իր նախագահությունը ԵՏՄ-ում: Որպես ձեռքբերումներից մեկն նա համարեց Սինգապուրի հետ ազատ առևտրի պայմանագրի ստորագրումը Երևանում` հոկտեմբերի 1-ին:

Նա հայտարարեց նաև, որ Հայաստանի քաղաքացիները կզգան ԵՏՄ անդամակցության դրական արդյուները, երբ երկրի տնտեսությունը լինի մրցակցային, իսկ երկիրը կկարողանա իր տեղը զբաղեցնել շուկայում:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:14
07 Մարտի 2024
Հայաստանի տարածքում ՌԴ նախագահի ընտրությունների մասին
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ օր՝ մարտի 17–ին 08։00–ից մինչև 20։00–ն։ Հեռահար էլեկտրոնային քվեարկություն նախատեսված չէ
18:01
06 Մարտի 2024
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն. ԱԽ քարտուղար
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն,  հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
22:23
05 Մարտի 2024
Լավրովը զանգել է Միրզոյանին․ ի՞նչ են քննարկել
Լավրովն այսօր զանգել է Միրզոյանին
11:47
05 Մարտի 2024
Թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը, այդ հարցը գաղտնիք է․ ԳՇ պետ
Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, հայտարարել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը
23:21
04 Մարտի 2024
Որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին․ ԱԱԾ
ԱԱԾ–ն հայտնում է, որ որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին
14:56
01 Մարտի 2024
ՀՀ Սահմանադրությունը մեր ներքին գործն է․ Ռուբինյանը պատասխանել է Հաջիևին
Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, հայտարարել է Ռուբինյանն Անթալիայում
12:01
01 Մարտի 2024
Ընդդիմադիր Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
«Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
11:06
01 Մարտի 2024
Միրզոյանի Անթալիա այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Անթալիա
11:38
29 Փետրվարի 2024
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա
09:52
27 Փետրվարի 2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում