ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շաբաթ ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին: Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, հանդիպման ընթացքում քննարկվել է արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը:
ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին, մասնավորապես, տեղեկացրել է վերջին շրջանի օպերատիվ իրավիճակի և հնարավոր զարգացումների մասին:
Դեսպան Կասպիչիկն իր հերթին Դավիթ Տոնոյանին իրազեկել է բանակցային գործընթացի առաջիկա օրակարգային խնդիրների վերաբերյալ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում