ՊՆ-ն բացարձակ սուտ է անվանել Հայաստանին ուղղված մեղադրանքը Թարթառի շրջանի ուղղությամբ կրակ վարելու մասին

13.10.2020, 09:29
ՊՆ-ն բացարձակ սուտ է անվանել Ադրբեջանի ՊՆ-ի՝ Հայաստանին ուղղված մեղադրանքը Թարթառի շրջանի ուղղությամբ կրակ վարելու մասին
ՊՆ-ն բացարձակ սուտ է անվանել Հայաստանին ուղղված մեղադրանքը Թարթառի շրջանի ուղղությամբ կրակ վարելու մասին

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հիմնովին հերքում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Թարթառի շրջանի ուղղությամբ կրակ վարելու Հայաստանին ուղղված մեղադրանքը, իր Facebook-յան էջում հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Այս բացարձակ սուտ տեղեկատվությամբ ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում խաղաղ բնակավայրերի նկատմամբ ագրեսիվ գործողությունների համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:-0-

Հիմնովին հերքում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Թարթառի շրջանի ուղղությամբ կրակ վարելու Հայաստանին ուղղված...

Опубликовано Shushan Stepanyan Понедельник, 12 октября 2020 г.