ՀՀ ՊՆ–ն հաստատել է հայկական ԶՈւ–ի համազգեստով ադրբեջանցի զինվորականների հարձակումների մասին տեղեկատվությունը

25.10.2020, 00:00

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ժամանակ հաստատեց տեղեկատվությունն այն մասին, որ ադրբեջանական Զինված ուժերը պարբերաբար իրականացնում են հարձակողական փորձեր նաև հայկական Զինված ուժերի համազգեստներով։

Загружается новость ... "Лево"

«Նման դեպքեր եղել են, այո, ունենք փաստեր։ Բայց այլ մանրամասներ չեմ կարող ասել, որովհետև դրանք ավելի շատ ռազմական գաղտնիք են պարունակում», – ասաց Հովհաննիսյանը։

Ավելի վաղ Ադրբեջանի ԶՈւ–ի նման գործողությունների մասին է տեղեկացրել Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը` ներկայացնելով հնարավոր պատճառներն ու ականատեսների պատմությունները։–0–