Հրապարակվել են Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման քարտեզները (ՖՈՏՈ)

11.11.2020, 16:56
ՌԴ Պաշտպանության նախարարությունը տրամադրել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման քարտեզներ․ ՖՈՏՈ
Հրապարակվել են Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման քարտեզները (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՌԴ Պաշտպանության նախարարությունը տրամադրել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման քարտեզներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին :

Նախորդ օրը ռուս զինվորականները սկսել են ժամանել Հայաստան: Նրանց մի մասն արդեն մեկնել է նպատակային տարածքներ: Նրանք շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով կստեղծեն 16 դիտակետ:

 - рис.1

Ռուսաստանի բանակի Գլխավոր շտաբի գլխավոր գործողությունների տնօրեն Սերգեյ Ռուդսկոյն ասել է, որ խաղաղապահները հագեցած են զրահամեքենաներով և «Тигр» և «Тайфун» զրահամեքենաներով:

«Խաղաղապահական գործողությունների անցկացման տարածքում առաջադրանքները կկատարեն նաև ռազմական ոստիկանության ստորաբաժանումները: <...> Նրանք պատասխանատու են շփման գծի երկայնքով պարեկություն իրականացնելու, ավտոշարասյուններն ու բեռները ուղեկցելու համար», - ասել է նա:

 - рис.2

«Գլխավոր շտաբը պլանավորել է բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ ռուս զինծառայողների անվտանգությունն ապահովելու համար: Խաղաղապահ զորակազմի անձնակազմը հասկանում է իր առջև դրված առաջադրանքների ամբողջ պատասխանատվությունը և պատրաստ է դրանք կատարել` համապատասխան ձեռք բերված պայմանավորվածություններին», - եզրափակել է նա:

Ավելի վաղ Անկարան հայտարարել էր կարգավորմանը թուրք խաղաղապահների մասնակցության մասին: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան բացատրել է, որ նախատեսվում է ստեղծել միայն ռուս-թուրքական կենտրոն Ադրբեջանում հրադադարի ռեժիմի պահպանումը դիտարկելու համար:-0-

 - рис.3