Արցախի մայրաքաղաքը հրթիռակոծվում է. խաղաղ բնակչության շրջանում կան վիրավորներ․ ԱԻՊԾ
00:40
10 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Խաղաղ բնակավայրերի և բնակչության ուղղությամբ չթույլատրվող զինատեսակներից կրակ բացելը` ռազմական հանցագործություն է։ Ստեփանակերտն այս պահին դարձյալ թշնամու թիրախում է։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Արցախի մայրաքաղաքը հրթիռակոծվում է։ Խաղաղ բնակչության շրջանում կան վիրավորներ։
«ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարները տարբեր հասցեներում կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ