ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ԱԳ Նախարար Արա Այվազյանը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպմանը, նշել է հակամարտության՝ տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությանն ուղղված լուծման պայմանները։ Ըստ Այվազյանի՝ դրանք են․
- Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիան,
- վերջերս տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց բնակավայրեր,
- Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը:
Միաժամանակ Այվազյանը նշել է, որ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով ռազմագերիների և այլ պատանդների անհապաղ և անվերապահ փոխանակումը, աճյունների վերադարձը պետք է իրականացվեն առանց որևէ հապաղման:-0-