ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ ղարաբաղյան հակամարտության գոտի օտարերկրացի վարձկաններին տեղափոխելու մասին։
Загружается новость ... "Лево"
«Ստացված տվյալների համաձայն, ղարաբաղյան հակամարտության գոտի են տեղափոխվում անօրինական զինված խմբավորումների գրոհայիններ, մասնավորապես Սիրիայից, Լիբիայից` ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով։ Խորապես մտահոգված ենք այս գործընթացներով, որոնք հանգեցնում են ոչ միայն հակամարտության գոտում լարվածության էսկալացիայի, այլև ստեղծում են երկարաժամկետ սպառնալիքներ տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար»,– ասվում է ՌԴ ԱԳՆ–ի տեղեկատվության վարչության
մեկնաբանության մեջ։
«Կոչ ենք անում շահագրգիռ պետությունների ղեկավարներին գործուն միջոցներ ձեռնարկել հակամարտության մեջ օտարերկրացի ահաբեկիչների և վարձկանների օգտագործումը թույլ չտալու և նրանց տարածաշրջանից անհապաղ դուրս բերելու ուղղությամբ», – նշվում է ՌԴ ԱԳՆ–ի հայտարարության մեջ։–0–