ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից սկսվել է, հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո, դա իսկապես այդպես է», - պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը լրագրողների խնդրանքին՝ հաստատել ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունը Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին։
1980 զինծառայողից բաղկացած ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղում՝ համաձայն հայ-ռուս-ադրբեջանական 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության։ Խաղաղապահները ծառայել են Ղարաբաղի շփման գծում և Լաչինի միջանցքում, որը կապում էր Արցախը Հայաստանի հետ։ Եռակողմ փաստաթղթի համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորախումբն Արցախում պետք է գտնվեր մինչև 2025 թվականը։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում