ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է ԱՄՆ–ի և Ֆրանսիայի իշխանություններին Լեռնային Ղարաբաղում լարվածության էսկալացիայի կապակցությամբ։
Загружается новость ... "Лево"
RTS–ին տված հարցազրույցում նա կոչ է արել Փարիզին ու Վաշինգտոնին, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, աջակցել ռուսական իշխանությունների ջանքերին, որոնք ուղղված են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։
«Կարծում եմ, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պետք է ավելի զգալի դերակատարություն ունենա, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում կայունության և խաղաղության վերականգնման հարցում», – ասել է Փաշինյանը, հաղորդում է gazeta.ru–ն։
Նրա խոսքով, Ռուսաստանը ՀԱՊԿ–ի հետ համատեղ արել են «պարզ հայտարարություններ», որոնք վերաբերում են իրենց պարտականությունների կատարման պատրաստակամությանը տարածաշրջանում իրավիճակի վատացման դեպքում։–0–