ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Միլանի քաղաքային խորհուրդը երեկո երեկոյան միաձայն ընդունեց Արցախի անկախությունը, գրել է պատգամավոր Գայանե Աբրահամյանը։
«Երեկ երեկոյան հրատապ միջնորդությամբ Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Արցախի անկախությունը և, ինչպես նշված է միջնորդության մեջ, հանձնարարեց Միլանի Քաղաքապետին և քաղաքի գործադիր իշխանություններին. «խնդրել Իտալիայի ազգային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես քաղաքակրթության ակտ, որը կարող է հանգեցնել ոչ միայն արդարության իրագործմանը, այլ վերջ դնել լռությանը, որը վաղուց դառնում է հանցագործության մեղսակցություն»», – նշել է Աբրահամյանը։
Նա շնորհակալություն է հայտնել այս ողջ գործընթացը նախաձեռնած քաղաքային խորհրդի անդամներին, հատկապես` Մաթեո Ֆորտեին։–0–