Փաշինյան. Ադրբեջանի ղեկավարությունը չի կատարում իր պարտավորությունները, իսկ Արցախի բնակչությունը նրա գլխավոր թշնամին է (ՎԻԴԵՈ)

31.10.2020, 15:49
Փաշինյանն ասում է` Ադրբեջանի ղեկավարությունը չի կատարում իր պարտավորությունները, իսկ Արցախի բնակչությունը նրա գլխավոր թշնամին է. ՎԻԴԵՈ
Փաշինյան. Ադրբեջանի ղեկավարությունը չի կատարում իր պարտավորությունները, իսկ Արցախի բնակչությունը նրա գլխավոր թշնամին է (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանը հերթական անգամ խախտել է պարտավորությունները։

Загружается новость ... "Лево"

«Չնայած բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները չթիրախավորելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը, Ադրբեջանը վաղ առավոտից շարունակել է հրթիռակոծել Շուշին և Ստեփանակերտը։ Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ կատարել սեփական պարտավորությունները, իսկ Արցախի քաղաքացիական բնակչությունը նրա գլխավոր թշնամին ու թիրախն է», – գրել է Փաշինյանը Twitter–ի իր միկրոբլոգում։

Ժնևում հոկտեմբերի 30–ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որին մասնակցել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։ Հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում ներկայացվել են մի շարք քայլեր, որոնք կողմերը մասնավորապես պայմանավորվել են անհապաղ կատարել` կանխամտածված չթիրախավորելու քաղաքացիական բնակչությանը կամ ոչ ռազմական օբյեկտները, ակտիվորեն ներգրավվել մարտի դաշտում աճյունների վերականգնման և փոխանակման իրականացմանը` ԿԽՄԿ-ին և PRCiO- ին տրամադրելով աջակցության համար անհրաժեշտ անվտանգության երաշխիքները, մեկ շաբաթվա ընթացքում ԿԽՄԿ-ին և PRCiO- ին փոխանցել ներկայումս պահվող ռազմագերիների ցուցակը` մուտքի ապահովման և հնարավոր փոխանակման նպատակով, գրավոր տրամադրել մեկնաբանություններ և հարցեր, որոնք վերաբերում են հրադադարի վերիֆիկացիայի հնարավոր մեխանիզմներին։–0–