424.21
5.68
395.13
-4
Եղանակը Երևանում
Հայ

Կողմերը կանխամտածված չեն թիրախավորելու քաղաքացիական բնակչությանը. ԵԱՀԿ ՄԽ–ն հայտարարություն է տարածել

02:00
31 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ, որը հրապարակվել է ԵԱՀԿ–ի պաշտոնական կայքում։

Համանախագահները հոկտեմբերի 30–ին Ժնևում առանձին հանդիպումներ են ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը (PRCiO)։ Նրանք նաև խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ–ի` Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերի հետ։

Համանախագահները ևս մեկ անգամ կոչ են արել կողմերին ամբողջությամբ կատարել ստանձնած պարտավորություններ, այդ թվում` անհապաղ սահմանել հրադադարի ռեժիմ` հումանիտար նպատակներով, հոկտեմբերի 10–ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության համաձայն, որը կողմերը հաստատել են հոկտեմբերի 17–ին Փարիզում և հոկտեմբերի 25–ին Վաշինգտոնում։

Загружается новость ... "Лево"

Կողմերը պայմանավորվեցին անհապաղ կատարել մի շարք քայլեր.

• Կողմերը կանխամտածված չեն թիրախավորելու քաղաքացիական բնակչությանը կամ ոչ ռազմական օբյեկտները` համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի

• Կողմերն ակտիվորեն ներգրավվելու են մարտի դաշտում աճյունների վերականգնման և փոխանակման իրականացմանը` ԿԽՄԿ-ին և PRCiO- ին տրամադրելով աջակցության համար անհրաժեշտ անվտանգության երաշխիքները

• Կողմերը մեկ շաբաթվա ընթացքում ԿԽՄԿ-ին և PRCiO- ին կփոխանցեն ներկայումս պահվող ռազմագերիների ցուցակը` մուտքի ապահովման և հնարավոր փոխանակման նպատակով

• Կողմերը գրավոր կտրամադրեն մեկնաբանություններ և հարցեր, որոնք վերաբերում են հրադադարի վերիֆիկացիայի հնարավոր մեխանիզմներին` համաձայն հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 2-րդ կետի:

«Կողմերն անցկացրեցին բաց և առարկայական մտքերի փոխանակում, որն ուղղված է իրենց բանակցային դիրքորոշումների պարզաբանմանը` համապարփակ լուծման առանցքային կետերի մասով` հոկտեմբերի 10–ին համատեղ հայտարարության 3–րդ կետի համաձայն։ Համանախագահները կշարունակեն ինտենսիվ աշխատանքը կողմերի հետ` հակամարտության խաղաղ կարգավորումը գտնելու համար», – նշվում է հայտարարության մեջ։–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:27
10 Հունվարի 2023
«Տվել ենք ֆինանսավորում և չենք խանգարել». Փաշինյանը` դեպի Արցախ այլընտրանքային ճանապարհի կառուցման մասին
Փաշինյանն անդրադարձել է այն հարցին, թե, արդյոք, Հայաստանն ամեն ինչ արե՞լ է դեպի Արցախ այլընտրանքային ճանապարհ ունենալու համար
12:56
10 Հունվարի 2023
Եռակողմ հայտարարության համաձայն, Լաչինի միջանցքի վերաբերյալ իրավական պարտավորություններ են դրված Ադրբեջանի և Ռուսաստանի վրա. Փաշինյան
Եթե ուշադրություն եք դարձրել, եռակողմ հայտարարության 6-րդ կետում, որը վերաբերում է Լաչինի միջանցքին, Հայաստանի վերաբերյալ որևէ ձևակերպում չկա, ասել է Փաշինյանը
11:57
10 Հունվարի 2023
Այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել երեք պացիենտ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել երեք պացիենտ
11:22
10 Հունվարի 2023
Ադրբեջանական լրատվամիջոցները կրկին վերահաստատում են Արցախի շրջափակման փաստը. ԱՀ դատախազություն
Ադրբեջանական ԶԼՄ–ները կրկին վերահաստատում են Արցախի շրջափակման փաստը. ԱՀ դատախազություն
11:08
10 Հունվարի 2023
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը վերահաստատում է իր կոչը՝  ապահովելու Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը
14:02
09 Հունվարի 2023
Արցախում սննդի կտրոնները սկզբում նախատեսվում է կիրառել առաջնային նշանակության մի քանի ապրանքների համար. Ռուբեն Վարդանյանը նիստ է հրավիրել
Իրականացվում են տեխնիկական և կազմակերպչական աշխատանքներ՝ առաջիկա օրերի ընթացքում կտրոնային համակարգի անցնելու համար
13:18
09 Հունվարի 2023
Լաչինի միջանցքի արգելափակումը խոչընդոտում է խաղաղության գործընթացին. ԱՄՆ դեսպանատուն
Պաշտոնական Վաշինգտոնի գնահատմամբ՝ Լաչինի միջանցքի արգելափակումը խոչընդոտում է խաղաղության գործընթացին և խաթարում է միջազգային վստահությունը
10:31
09 Հունվարի 2023
Արցախցի Թորոս Ղազարյանը հայտնվել էր Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ. Արցախի ԱԱԾ
Ադրբեջանը հաստատել է Թ.Ղազարյանի՝ իրենց մոտ գտնվելու հանգամանքը և Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի արգելափակված հատվածում փոխանցել ռուս խաղաղապահներին
15:04
08 Հունվարի 2023
Արցախում սննդի կտրոններ կներդրվեն. Ռուբեն Վարդանյան (ՎԻԴԵՈ)
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր անդրադարձել է Արցախում սննդի կտրոններ ներդնելու հարցին. ՎԻԴԵՈ
17:05
06 Հունվարի 2023
Արցախում Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել խաղաղ բնակչի ուղղությամբ
Արցախում Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել խաղաղ բնակչի ուղղությամբ